Մեկ մլն բարելով բեռնված իրանական տանկերը պատժամիջոցները հանելուց հետո առաջին անգամ ժամանել է Եվրոպա, հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Պատժամիջոցներից հետո իրանական նավթով տանկերն առաջին անգամ հասել է Եվրոպա. Bloomberg
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ըստ գործակալության, «Monte Toledo» տանկերը ճանապարհին է արդեն 17 օր: Նշենք, որ Իրանի նկատմամբ 2012-ից գործող պատժամիջոցները ԵՄ-ն հանել է այս տարվա հունվարի 16-ին:
275-մետրանոց տանկերը ժամանել է իսպանական Cepsa կորպորացիայի նավթի գործարան, որը գտնվում է երկրի հարավային Ալհեսիրաս քաղաքում: