Եվրախորհրդարանում պատգամավորներին կոչ են արել գործընթաց սկսել Հունգարիայի դեմ, որպեսզի հասկանան՝ արդյո՞ք այդ երկիրը կարող է խախտել Եվրամիության հիմնարար արժեքները։
Եվրախորհրդարանը կարող է Հունգարիայի դեմ պատժամիջոցների հանգեցնող գործընթաց սկսել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Եվրախորհրդարանում նշում են, որ այդ ընթացակարգը կարող է պատժամիջոցների հանգեցնել՝ ներառյալ ԵՄ խորհրդում ժամանակավոր ձայնազրկությունը։ Համապատասխան նախագիծը ներկայացնելով՝ Եվրախորհրդարանի կոմիտեի զեկուցող Ջուդիթ Սարգենտինին ընդգծել է, որ հունգարացի ժողովուրդն այլևս չի կարող հույս դնել հիմնարար իրավունքների վրա, որոնք Եվրոպայի մյուս հատվածում սովորական են համարվում։ «Եվրոպայում մենք տեսնում ենք հարգանք մարդկային արժանապատվության, ժողովրդավարության նկատմամբ, օրենքի և մարդու իրավունքների գերակայություն։ Դժբախտաբար, հունգարացիները չեն կարող վստահ լինել, որ իրենց կառավարությունն ազնիվ և արդար կլինի»,-ասել է նա։ Զեկուցողը հավելել է, որ ԵՄ-ն պետք է պաշտպանի հունգարացի ժողովրդին, «որի իրավունքները խախտվել են»։ Նշվում է, որ պատգամավորներից ոմանք համաձայնել են Սարգենտինիի հետ, իսկ մյուսները քննադատել են «կառավարության վրա հարձակումները», որը «մեծ աջակցություն ունի հունգարացիների շրջանում»։