Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն այդ գործընթացին երկու կողմերի մասնակցությամբ։
Ղարաբաղի խնդրի լուծման հարցում կողմերը պետք է ընտրություն անեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Trend-ին տված հարցազրույցում ասել է Բաքու այցելած՝ ԵՄ՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Հերբերթ Զալբերը։
«Միջազգային հանրությունը կարող է առաջարկներ անել հակամարտության կարգավորմա հարցով, սակայն ընտրությունը պետք է կայացնեն հակամարտող կողմերը։ Հակամարտության կարգավորման բանակցություններն արդեն ավելի քան 20 տարի է՝ շարունակվում են։ Դրա կարգավորման շատ ուղիներ են առաջարկվել, մնում է կողմերն ընտրություն անեն»,- ասել է Զալբերը։