Artsakhpress

Քաղաքական

ՄԱԿ գլխավոր քարտուղարը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների հանդիպման անցկացումը եւ կոչ է արել հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՄԱԿ գլխավոր քարտուղարը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը

ՄԱԿ գլխավոր քարտուղարը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ համաշխարհային կազմակերպության ղեկավարը  «ողջունում է Ժնեւում բարձր մակարդակով հանդիպումը»: «Նա ոգեւորված է, որ նախագահները համաձայնվել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացի ակտիվացման նպատակով եւ լրացուցիչ քայլեր կատարել շփման գծում լարվածությունը թուլացնելու համար»,- նշված է Դյուժարիկի հայտարարության մեջ:

Գուտերեշը շեշտել է, որ ՄԱԿ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին եւ կոչ է արել «կողմերին, հիմնվելով գագաթնաժողովի խթանի վրա, բանակցությունների ընթացքում հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

 


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search