Artsakhpress

Քաղաքական

Ինչպես են ԼՂՀ քաղաքական ուժերը վերաբերվում սահմանադրական փոփոխություններին

Արցախում քաղաքական ուժերի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների նախապատրաստությունները մտնում են նոր փուլ. նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով մասնագիտական հանձնաժողով է ձևավորվել, որտեղ Բակո Սահակյանը խոսել է այն ոլորտների և հարցերի մասին, որոնց պետք է անդրադառնան փոփոխությունները:

Ինչպես են ԼՂՀ քաղաքական ուժերը վերաբերվում սահմանադրական փոփոխություններին

Ինչպես են ԼՂՀ քաղաքական ուժերը վերաբերվում սահմանադրական փոփոխություններին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի հետ զրույցում ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Գագիկ Պետրոսյանն ասաց, թե դեռևս մայիսի 3-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ազատ Հայրենիք» կուսակցությունը սահմանադրական փոփոխություններ իրականացնելու առաջարկով է հանդես եկել: Դրանից հետո մյուս կուսակցություններն էլ են կիսել այդ տեսակետը:

 «Հանձնաժողովը դեռ նոր է ստեղծվել և ոչ մի կոնկրետ դրույթի վրա դեռ կանգ չենք առել, հայեցակարգ պետք է ներկայացվի»,-ասաց Գագիկ Պետրոսյանն, ապա ավելացրեց. ««Ազատ հայրենիք» կուսակցության համար սահմանադրական փոփոխություններ իրականացնելու ամենաառանցքային կետերից մեկը կառավարման համակարգի փոփոխությունն է: Մենք գտնում ենք, որ խորհրդարանական կառավարման համակարգն ավելի արդյունավետ է»:

Հիշեցնենք, որ հանձնաժողովի անդրանիկ նիստում նշվել է, որ փոփոխությունները պետք է առնչվեն կառավարման համակարգին, որը պետք է ձերբազատվի ներքին հակասություններից և լիազորությունների կրկնությունից, ունենա իշխանության թևերի հստակ ձևակերպված զսպող և հակակշռող մեխանիզմներ։ Բարեփոխման պետք է ենթարկվի դատական համակարգը, նաև տեղական ինքնակառավարման ինստիտուտը:

 Անդրադառնալով տեղական ինքնակառավարման ինստիտուտին, Գագիկ Պետրոսյանն ասաց, թե առաջարկություն կա, որ փոքր համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չլինեն, մեծ համայնքներում՝ լինեն:

 «Այսինքն՝ ավագանին ընտրվի, ավագանուց մի թեկնածու դառնա համայնքապետ, վարչական ղեկավարները ընտրովի լինեն, ոչ թե նշանակովի: Առաջարկությունների տարբեր ձևաչափեր կան, որոնցից դեռ որևէ մեկի վրա կանգն չենք առել: Հանձնաժողովը պետք է աշխատի, բոլոր առաջարկներում և՛ դրական կողմեր կան, և՛ բացասական»,-նշեց նա:

Գագիկ Պետրոսյանն ասաց, թե նույնը վերաբերում է դատական իշխանությանը. «Այսօր մենք չունենք սահմանադրական դատարան, ունենք սահմանադրական պալատ, առաջարկություններ կան, որ սահմանադրական դատարան լինի, առավել ևս, եթե ցանկություն կա անցնելու խորհրդարանական կառավարման համակարգի: Քննարկումների ընթացքում մենք կներկայացնենք մեր նկատառումները»:

«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, սակայն, չի կարծում, թե սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա:

 «Մեր կուսակցությունը դեմ է սահմանադրական փոփոխություններին, որովհետև գտնում ենք, որ տասը տարին մեկ սահմանադրություն չեն փոխում, որ դա վատ կանդրադառնա Արցախի միջազգային կերպարի վրա, և որ դա վատ նախադեպ կարող է դառնալ ամեն նոր իշխանության համար, քանի որ ամեն նոր իշխանություն կարող է իրեն ցանկալի կերպով փոխել իշխանությունը»,-ասաց Հայկ Խանումյանը:

Թեև իրենք դեմ են սահմանադրական փոփոխություններին, բայց որոշել են մասնակցել սահմանադրական փոփոխությունների գործընթացին, որպեսզի ներկայացնեն իրենց ընտրողների շահերը:

«Այս պահին որևէ նախագիծ չկա, բայց, ամենայն հավանականությամբ, հիմնական մեխը կառավարման համակարգն է լինելու: Մենք համակարգում ենք, որ այդ համակարգն իրեն 90-ականների սկզբին իրեն չի արդարացրել, մասնավորապես, Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի մահվանից հետո Արցախում լուրջ քաղաքական ճգնաժամ էր առաջացել և խորհրդարանը երկար ժամանակ չէր կարողանում խորհրդարանի ղեկավար ընտրել: Ի վերջո, քաղաքական ճգնաժամը բերեց պաշտպանության պետական կոմիտեի ստեղծմանը: Հետևաբար, կարծում եմ, որ պատերազմող երկրի համար այս մոդելն այնքան էլ հարմար չէ»,-եզրափակեց Հայկ Խանումյանը:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search