Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրեր:
Մատաղիսը և Թալիշը թշնամու հրետակոծությունից հետո. «Արցախպրես»-ի ֆոտոանդրադարձը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թշնամու հրետակոծությունից հատկապես տուժել են Մարտակերտ շրջկենտրոնը և համանուն շրջանի Մատաղիս և Թալիշ բնակավայրերը:
Նշենք, որ թշնամու արկակոծության հետևանքով բնակիչների վնասված առանձնատների և համայնքային ենթակառուցվածքների վերականգնման համար ԼՂՀ կառավարության կողմից սկսվել է գույքագրման աշխատանքներ: