Ապրիլի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կողմերի միջեւ ձեռքբերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
Անցած գիշեր հակառակորդն օգտագործել է անօդաչու թռչող սարքեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում են ՊԲ մամլո ծառայությունից՝ որոշ հատվածներում արձանագրվել են տարբեր տրամաչափի զենքերի ու ականանետերի կիրառման դեպքեր:
Մարտագծի հյուսիսարեւելյան (Մարտակերտ) եւ հարավարեւելյան (Հադրութ) ուղղություններով հակառակորդը 82 մմ-ոց (3 արկ), 60 մմ-ոց (4 արկ) ականանետից եւ ՀԱՆ-17 տիպի նռնականետից (17 արկ) կրակ է բացել հայկական դիրքերի վրա: Գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը հարավային, արեւելյան եւ հյուսիսային ուղղություններում` հետախուզական նպատակով օգտագործել է նաեւ անօդաչու թռչող սարքեր:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետեւել են հակառակորդի գործողություններին եւ անհրաժեշտության դեպքում դիմել համապատասխան քայլերի:
Իրադրությունն այս պահի դրությամբ հանգիստ է: