Հակառակորդը պարբերաբար սահմանին կիրառում է անօդաչու թռչող սարքեր, որի դեմ համարժեք քայլեր ենք իրականացնում:
Անօդաչու թռչող սարքերի դեմ համարժեք քայլեր ենք իրականացնում. Պաշտպանության նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 24-ին կայացած մամլո ասուլիսին ասել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը: Նախարարի տեղեկացմամբ՝ ներկայումս անվտանգության ապահովման հարցերի գերակշիռ մասը վերաբերում է անօդաչու թռչող սարքերից ՊԲ անձնակազմի պաշտպանությանը:
«Ակտիվ և պասիվ միջոցներով այդ ուղղությամբ քայլեր ենք ձեռնարկում»,- նշել է Լ. Մնացականյանը և ավելացրել, որ բանակում այս առումով տեխնոլոգիական լուրջ համալրումներ են կատարվում, որոնք էական նշանակություն են ունենալու հակառակորդին հակազդելու համար:
Նախարարը նշել է նաև, որ վերջին շրջանում պաշպանության բանակը մեծ թվով հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր է ձեռք բերել: