Գերմանիայի դեսպանատունը ծանոթացել է զոհված զինվորների մարմինների նկատմամաբ անարգանքի դեպքերի մասին հայկական կողմի կազմած զեկույցներին։
Գերմանիայի դեսպանատունը ծանոթացել է զինվորների մարմինների խոշտանգումների մասին զեկույցներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ապրիլի 12-ին լրագրողներին ասել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը։
«Հիմա ես ոչինչ չեմ կարող ասել այդ մասին։ Համանախագահող երկրներն ուշադիր հետեւում են այդ զեկույցներին, սակայն դեռ առաջընթացի մեխանիզմներ չկան։ Դեռ ոչինչ չեմ կարող այդ մասին ասել»,- NEWS.am-ի փոխանցմամբ՝ նշել է դիվանագետը։