Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադն ու կինը` Ասմա Ասադը Դամասկոսի կենտրոնում գտնվող ընտրատեղամասում քվեարկել են երկրի խորհրդարանի ընտրություններին, հայտնել է Սիրիայի Պետական հեռուստատեսությունը:
Սիրիայի նախագահը քվեարկել է խորհրդարանական ընտրություններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սիրիայի Արաբական Հանրապետության նոր Ժողովրդական խորհրդում (խորհրդարանում) 250 տեղին մոտավորապես 3500 թեկնածու է հավակնում տարբեր քաղաքական կուսակցություններից եւ հասարակական կազմակերպություններից: Ընտրությունների վերաբերյալ Սիրիայի գերագույն դատական կոմիտեն որոշում է կայացրել, որ Իդլիբի, Ռաքքայի, Հալեպի, Դեյր-էզ-Զորի, Դարրաայի նահանգների քաղաքացիները, որոնք ստիպված էին իրենց տները լքել ահաբեկչական խմբավորումների գործողությունների հետեւանքով, կարող են իրենց կամքն արտահայտել այլ շրջաններում հատուկ իրենց համար բացված ընտրատեղամասերում` Դամասկոսում, Համայում, Լաթաքիայում, Տարտուսում, Սուվեյդայում, Խասակեում:
Իդլիբի, Ռաքքայի, Հալեպի, Դեյր-էզ-Զորի, Դարաայի նահանգների այն մասում, որոնք վերահսկում են կառավարական ուժերը, քվեարկություն տեղի չի ունենում: Ընդամենը իր դռներն է բացել 7300 ընտրատեղամաս: Քվեարկությունը կշարունակվի մինչեւ տեղի ժամանակով 19.00-ն (Երեւանի ժամանակով մինչեւ 21.00-ը): Օրենսդրության համաձայն, անհրաժեշտության դեպքում ընտրատեղամասերի աշխատանքը կարող է երկարաձգվել մինչեւ կեսգիշեր: