«Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից 500.000 ԱՄՆ դոլար կտրամադրվի Արցախին, իսկ ապրիլի սկզբին բոլոր զոհվածների ընտանիքներին կհատկացնի 2000-ական ԱՄՆ դոլար:
«Տաշիր» հիմնադրամը աջակցություն կտրամադրի Արցախին և զոհված զինծառայողների ընտանիքներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Արտակ Ճաղարյանը՝ նշելով, որ օրերս տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ որոշվել է հիմնադրամի կողմից Արցախին տրամադրել 500.000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև 2000-ական դոլար հատկացնել ապրիլի սկզբին Արցախի սահմանների պաշտպանության համար զոհված բոլոր զինծառայողների ընտանիքներին: