Artsakhpress

Տնտեսական

ԵՄ օժանդակությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը ստացավ պետական պարտքի կառավարման գծով հերթական աջակցությունը

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից ցուցաբերվող տեխնիկական օժանդակության շրջանակում տեղի ունեցավ ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2017-2019թթ. ռազմավարության ներկայացմանն ուղղված միջոցառում:

ԵՄ օժանդակությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը ստացավ պետական պարտքի կառավարման գծով հերթական աջակցությունը

ԵՄ օժանդակությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը ստացավ պետական պարտքի կառավարման գծով հերթական աջակցությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության կողմից կազմակերպված  միջոցառման նպատակներից էր նաև ներկայացնել 2017 թվականի փոխառությունների ծրագրի և ՀՀ պետական պարտքի շուկայի արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված բարեփոխումները:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը ստանձնել է «Աջակցություն ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչությանը» ծրագրի պաշտոնական մեկնարկի ներկայացումը, որը կշարունակի աջակցել պետական պարտքի շուկայի արդյունավետության բարձրացմանն ուղղված ՊՊԿՎ-ի ջանքերին:

Ողջույնի խոսքերից հետո ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ  Արմեն Հայրապետյանն ընդգծեց, որ 2017 թվականի հարկաբյուջետային քաղաքականության հիմքում նախանշված է պարտքի կայունության ապահովվումը, որը նաև կարևորվում է ընդհանուր մակրոտնտեսական կայունության կոնտեքստում, հետևաբար ՀՀ կառավարությունը սկսել է ցուցաբերել որոշակի զգուշավորություն պարտքային խնդիրների նկատմամբ:

«ՀՀ ֆինանսների նախարարությունը որդեգրել է մի քաղաքականություն, որով փորձելու է ավելի թափանցիկ և հրապարակային գործել նաև պարտքի դաշտում: Մյուս կողմից այն հնարավորություն կտա կառավարության ներկայացուցիչներին լինել ավելի զգոն և ուշադիր: ԵՄ-ի հետ ՊՊԿՎ-ն շուրջ մեկ տարի աշխատում է, որի հիմնական նպատակը պարտքի քաղաքականության արդյունավետության բարձրացումն է: Առավել ևս պարտքային խնդիրների սրման պարագայում մեծացել է էլ ավելի մեծ ջանքեր ներդնելու, նպատակային արդյունքների հասնելու և այս իրավիճակից դուրս գալու անհրաժեշտությունը: Ստանձնած այն ուղղությունները, որոնք կիրականացվեն, պետք է լինեն ավելի կոնկրետ, նպատակային և արդյունավետ»,- ասաց փոխնախարարը` հավելելով, որ ՊՊԿՎ-ի շրջանակներում ԵՄ աջակցությամբ իրականացվող մյուս ուղղությունը ներքին շուկայի զարգացումն է: Դա ասելով, ըստ Հայրապետյանի, հասկանում ենք ոչ միայն ծավալային, այլ նաև որակյալ զարգացում, որը ժամանակի ընթացքում կլինի ավելի մրցունակ:

ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի պետ Հոա Բին Աջամյանը  նշեց, որ իրենք պետական պարտքի կառավարման գծով 2 ուղղությամբ օժանդակություն են տրամադրում ՀՀ կառավարությանը և հավելեց, որ եթե պետական պարտքի կառավարումը բարելավվի, ապա առհասարակ կառավարման ոլորտը կկարգավորվի:

«Ծրագրի ֆինանսավորումը մոտավորապես կազմում է 200 հազար եվրո: Վերջին 4 տարիների ընթացքում ԵՄ-ն օժանդակություն է տրամադրել մոտ 200 մլն եվրոյի չափով: Այս տարի մենք նախատեսում ենք 17 մլն եվրո տրամադրել, որպես բյուջետային օժանդակություն: Մենք կարևորում ենք պետական պարտքի օժանդակությունը»,- ասաց Հոա Բին Աջամյանը` տեղեկացնելով, որ ԵՄ-ի կողմից տրամադրվող ընդհանուր օժանդակությունն ու գրանտները կազմում են 500 մլն եվրո:

ԵՄ ներկայացուցչի խոսքով` իրենք իրականացնում են տարբեր տեսակի մոնիթորինգներ և ունենում են քաղաքական երկխոսություններ: Նա ընդգծեց, որ գրանցվում է որոշակի առաջընթաց:

Հոա Բին Աջամյանի կարծիքով` ՀՀ կառավարությունն այս պահին շատ ճիշտ միջոցառումներ է կիրառում պետական պարտքի կառավարելիության ուղղությամբ:

ՊՊԿՎ-ի պետ Արշալույս Մարգարյանն ընդգծեց պարտքի կառավարման առաջնային կարևոր դերը և ներկայացրեց այն տեխնիկական բարեփոխումները, որոնք իր վարչությունը մտադիր է իրականացնել մոտ ապագայում` ՀՀ պետական պարտքի շուկայի արդյունավետությունը բարձրացնելու և ներքին պարտքի ընդհանուր ծախսերը նվազեցնելու նպատակով:

«Պետական պարտքի կառավարման օժանդակությունը եղել է խիստ առարկայական և մեր աշխատակազմի՝ աշխատանքի որակն ու արդյունավետությունը բավարարելու ձգտումը դրանում մեծ դեր է խաղացել»,-ասաց Արշալույս Մարգարյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search