Artsakhpress

Տնտեսական

Պրահայում կայացել է հայ-չեխական գործարար համաժողով և միջկառավարական հանձնաժողովի նիստ

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ապրիլի 25-ին մեկնարկել է Հայաստան-Չեխիա գործարար համաժողովը, որին մասնակցել են 15 ընկերություններ Հայաստանից և շուրջ 50 ընկերություններ Չեխիայից:

Պրահայում կայացել է հայ-չեխական գործարար համաժողով և միջկառավարական հանձնաժողովի նիստ

Պրահայում կայացել է հայ-չեխական գործարար համաժողով և միջկառավարական հանձնաժողովի նիստ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Գործարար համաժողովը կազմակերպվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի շրջանակում, որը կայացել է ապրիլի 26-ին:

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստին և գործարար համաժողովին մասնակցելու նպատակով ապրիլի 25-ին երկօրյա այցով Պրահա է մեկնել ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի գլխավորած պատվիրակությունը:

Համաժողովի նպատակն էր ընդլայնել և ամրապնդել հայ-չեխական առևտրատնտեսական կապերը: Միջոցառման ընթացքում քննարկվել են երկու երկրների գործարարների ներդրումային առաջարկները: Հայաստանի զարգացման հիմնադրամը համաժողովի մասնակիցների համար կազմակերպել է Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրին նվիրված շնորհանդես: 

Հայաստանը ներկայացնող ընկերությունների գործունեության շրջանակը ներառել է շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, թեթև արդյունաբերության,  առևտրի և այլ ոլորտներ։ Միջոցառման մասնակից գործարարների համար կազմակերպվել են փոխադարձ հետաքրքրություն ներակայացնող մի շարք հանդիպումներ։

Պրահայում ապրիլի 26-ին կայացել է հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը:

Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, չեխական կողմի համանախագահը` Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Վլադիմիր Բարթլը:

Հայկական կողմից հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի, արտաքին գործերի, ֆինանսների, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների, տրանսպորտի և կապի, ինչպես նաև Հայաստանի Զարգացման հիմնադրամի, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Չեխիայի միջև առևտրատնտեսական, ֆինանսական, ներդրումային, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության և գիտության, մշակույթի, ստանդարտացման, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, էներգետիկայի և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները:

Նիստի արդյունքում ստորագրվել է նիստի արձանագրությունը և ըստ ոլորտների սահմանվել են հետագա համագործակցության ուղղությունները:

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի շրջանակում ՀՀ Չափագիտության ազգային ինստիտուտի և Չեխիայի  չափագիտության ինստիտուտի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Պրահայում ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը հանդիպումներ է ունեցել Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկի, նախարարի տեղակալ Վլադիմիր Բարթլի, Չեխիայի արտաքին գործերի նախարարի միջազգային տնտեսական հարցերով տեղակալ Մարտին Թլապայի հետ:

Հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովը հիմնվել է համաձայն 2014թ. հունվարի 30-ին կնքված «Հայաստանի կառավարության և Չեխիայի  կառավարության միջև տնտեսական և արդյունաբերական համագործակցության մասին» Համաձայնագրի` հայ-չեխական տնտեսական համագործակցության ամրապնդման և հետագա խորացման նպատակով:
Հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատվել է ՀՀ վարչապետի 2014 թվականի հունիսի 20-ի N 576–Ա որոշմամբՀանձնաժողովի առաջին նիստը կայացել է 2014թ. սեպտեմբերի 11-ին` Երևանում»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search