Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին սպառնացել է արգելափակել դատախազության մուտքը, եթե հանցագործ Գլխավոր դատախազությունը փորձի Օդեսայում իր դրածոյին նշանակել։
Սահակաշվիլին Պորոշենկոյին սպառնացել է նոր դատախազին չթողնել Օդեսա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Սահակաշվիլին գրել է Facebook-ի իր էջում։
«Ես նախագահին նամակ եմ հղում, որում նրան խնդրում եմ թույլ չտալ Օդեսայի մարզում ռեւանշիստների խրախճանքը։ Մեր վերջին հանդիպման ժամանակ նախագահը խոստացել էր նպաստել այնպիսի դատախազի նշանակմանը, որը կվայելեր հասարակության վստահությունը»,- ասել է նա։ Հակառակ դեպքում Սահակաշվիլին խոստացել է, որ կարգելափակի դատախազության մուտքը։
«Ես թույլ չեմ տա, որ Օդեսայի դատախազությունը հանցավոր կաշառակեր կլանի ձեռքում հայտնվի»,- գրել է Սահակաշվիլին։