Artsakhpress

Սփյուռք

Նովոմոսկովսկի մեր հայրենակիցներն աջակցություն են հատկացրել հայ զինծառայողների յոթ ընտանիքի

Ռուսաստանի Դաշնության Նովոմոսկովսկ քաղաքում բնակվող մեր հայրենակիցներ Արթուր Կարապետյանը, Կարապետ Մարտիրոսյանը եւ Արթուր Բավեյանը դրամական աջակցություն են հատկացրել ապրիլյան հերոսամարտերում զոհված հայկական բանակի զինծառայողների յոթ ընտանիքի:

Նովոմոսկովսկի մեր հայրենակիցներն աջակցություն են հատկացրել հայ զինծառայողների յոթ ընտանիքի

Նովոմոսկովսկի մեր հայրենակիցներն աջակցություն են հատկացրել հայ զինծառայողների յոթ ընտանիքի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Բարեգործական ձեռնարկով հայրենիքում գտնվող Արթուր Կարապետյանի հաղորդմամբ, իրենց կողմից դրամական աջակցություն է հատկացվել ապրիլյան հերոսամարտերում զոհված վեց եւ վիրավորված մեկ զինծառայողի ընտանիքների: «Հայաստան ենք ժամանել երեքով եւ Կարապետ Մարտիրոսյանի ու Արթուր Բավեյանի հետ այցելում ենք մեր հերոս հայորդիների ընտանիքներ՝ անձամբ սփոփելով նրանց: Եղել ենք Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում, հերոսամարտերում զոհված սպաներ Արման Անդրեասյանի, Արգիշտի Գաբոյանի եւ Բենիամին Եղոյանի, Երեւանի Քանաքեռ թաղամասից  շարքային Տիգրան Բերակչյանի, Արագածոտնի մարզի   Կարմրաշեն գյուղից շարքային Ռաֆիկ Հակոբյանի, Արագածոտնի մարզի Արուճ գյուղից վիրավոր զինծառայող Մայիս Գեղամյանի եւ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղից զոհված Նորիկ Սարգսյանի ընտանիքներում: Վեց ընտանիքների հատկացրել ենք հիսուն հազարական ռուսական ռուբլի, իսկ  Նորիկ Սարգսյանի ընտանիքին՝ վաթսուն հազար ռուսական ռուբլի: Նովոմոսկովսկում ապրող մեր հայրենակիցները չեն կարող իրենց հանգիստ զգալ, երբ մեր հայրենիքը վտանգի մեջ է, երբ թշնամին սպառնում է մեր գոյությանը: Մենք պետք է միջոց ու ժամանակ գտնենք՝ մեր հայրենիքին ամեն կերպ օժանդակելու, մեր երկրի պաշտպանության ամրապնդմանն աջակցելու համար»,-նշեց Արթուր Կարապետյանը:

 Նովոմոսկովսկում բնակվող մեր հայրենակիցներին ընդունեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Մարզի ղեկավարության կողմից շնորհակալական խոսքփոխանցելով ՝ մարզպետի տեղակալը նշեց, որ հայ ժողովրդի միասնությունը դրսեւորվում է ոչ միայն առաջնագծում, այլ նաեւ համայն աշխարհում սփռված հայկական համայնքներում, ինչն անգնահատելի ձեռքբերում է:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search