Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Թուրքիային ուժեղ խորհրդարան է պետք. Մերկելը՝ Էրդողանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ»-ը, հանդիպման ավարտից հետո Մերկելը հայտարարել է, որ Էրդողանին ասել է, թե Թուրքիային ուժեղ խորհրդարան է պետք։
Դռնփակ հանդիպումը տևել է մեկ ժամ։ Դրանից հետո Մերկելը, մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի փոփոխությունը, ասել է. «Նախագահ Էրդողանին բացահայտ ասացի, որ ուժեղ խորհրդարանի կարիք ունի»։
Անդրադառնալով ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի չեղարկման մասին հարցին՝ Մերկելը նշել է, որ դրա համար Թուրքիան պետք է կատարի անհրաժեշտ բոլոր պայմանները։
Հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստամբուլում այսօր մեկնարկած ՄԱԿ-ի համաշխարհային մարդասիրական հարցերով գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Թուրքիա ժամանած Անգելա Մերկելը հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Էրդողան-Մերկել հանդիպման ընթացքում քննարկվելու են փախստականների հարցով ընդունված համաձայնագրի հետագա ճակատագրին, Թուրքիայի խորհրդարանի կողմից ընդունված՝ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ օրինագծին, մամուլի ազատության վիճակին, ինչպես նաև հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանումՀայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկմանն առնչվող հարցեր։