ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն oգոստոսի 28-ին Անկարայում ներկա է գտնվել Թուրքայի նորընտիր Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը:
Էդվարդ Նալբանդյանը Թուրքիայի նախագահին է փոխանցել 2015թ. ապրիլի 24-ին Երևան ալցելելու` Սերժ Սարգսյանի հրավերը
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն oգոստոսի 28-ին Անկարայում ներկա է գտնվել Թուրքայի նորընտիր Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը: Չանկայայի նախագահական պալատում կայացած Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլա Գյուլից Ռեջեփ Թայիփ Էրդողանին իշխանության փոխանցման արարողությանը մասնակցել են մի քանի տասնյակ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ:
Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, արարողությունից հետո պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընդունելությանը նախարար Նալբանդյանը կարճատև զրույց է ունեցել նախագահ Էրդողանի հետ, որին հանձնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ 2015թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը: