Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 31-ին Բրյուսելում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Հայտնի են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումների օրերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, ինչպես հաղորդում է ԱՊԱ լրատվական գործակալությունը, հայտնել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նա նաեւ նշել է, որ հունիսի 2-ին Փարիզում համանախագահները կհանդիպեն Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվար Նալբանդյանը մայջսի 26-ին Ազգային ժողովում պատագմավորների հարցերին պատասխանելիս հայտնել էր, որ ակնկալվում են առաջիկա օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործանխարարների առանձին հանդիպումներ` չնշելով հանդիպման վայրն ու ժամկետը: