Artsakhpress

Հասարակական

Թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում կան բազմաբնույթ ծրագրեր, որ կարելի է իրականացնել. Արա Վարդանյան

Հայաստանի համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 25-րդ համատեղ նիստից առաջ լրագրողնի հետ զրույցում ասաց, որ դեռ հայտնի չէ, թե ինչպիսի ծրագիր կորոշվի իրականացնել:

Թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում կան բազմաբնույթ ծրագրեր, որ կարելի է իրականացնել. Արա Վարդանյան

Թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում կան բազմաբնույթ ծրագրեր, որ կարելի է իրականացնել. Արա Վարդանյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում կան բազմաբնույթ ծրագրեր, որոնք կարելի է  իրականացնել, բայց դժվար է ասել, թե ինչ կորոշվի»,-ասաց նա:

Հարցին, թե հնարավոր է, որ օգնություն ցուցաբերվի ապրիլյան պատերազմից տուժած բնակավայրերը վերանորոգելու կամ տուժած ընտանիքներին օժանդակելու հարցում,  նա ասաց, որ ապրիլյան պատերազմից տուժած ընտանիքներին արդեն իսկ տրամադրվել է օժանդակություն՝ թե՛ վերանորոգման, թե՛ դեղորայքի առումով, ինչպես նաև շուրջ 100 000 ԱՄՆ դոլարի դեղորայք, բժշկական սարքավորումներ և երկու բուժօգնության մեքենա են ուղարկել: «Չնայած չի բացառվում նման որոշում կայացվի»,-ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Ինչ վերաբերում է անցած տարի իրականացված ծրագրերին, ապա նա ասաց, որ արդեն երկրորդ տարին է, ինչ ընթանում է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի շինարարությունը, , որի ընդհանուր երկարությունը շուրջ 116 կմ է:

«Այս պահի դրությամբ 52 կմ ավարտված է և կսկսվի արդեն կահավորումը ճանապարհի, մնացած հատվածներում աշխատանքները կսկսվեն հենց որ եղանակները թույլ կտան, քանի որ անձրևային եղանակին ասֆալտապատում հնարավոր չէ իրականացնել»,-ասաց նա:

Արա Վարդանյանը պարզաբանեց, որ մինչ տարվա վերջ, եթե եղանակը թույլ տա, կփորձեն աշխատանքներն ավարտել։ Ըստ նրա՝ միայն մեկ՝ մոտ 300 մետր երկարությամբ հատված խնդրահարույց է, քանի որ խորքային ջրեր են կուտակվում :

Խոսելով տների կառուցման մասին՝ նա ասաց, որ այս պահի դրությամբ կառուցվել է 22 տուն ևս 10 տան մրցույթ կհայտարարվի ամռանը։ «Ընդհանուր առմամբ ԼՂ-ում այս պահի դրությամբ կա 200–ից ավելի հինգ և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներ, չի բացառվում, որ ծրագիրը կշարունակվի որպես  հիմնադրամի առանձին ուղղություն, և մի քանի տարվա ընթացքում կարողանանք ապահովել այդ ընտանիքներին տներով»,-ասաց նա:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search