Եվրո-2016-ի մեկնարկին նախորդած գիշերը Մարսելում բախումներ են տեղի ունեցել անգլիացի ֆանատների, Մարսելի բնակիչների եւ ոստիկանների միջեւ:
Եվրո-2016. Անգլիացի ֆանատները Մարսելում փնտրել են ԻՊ-ի ահաբեկիչների եւ բախվել ոստիկանների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մարսելի կենտրոնում, Հին նավահանգստի հարակից տարածքում մոտ 200 անգլիացի ֆանատներ հրահրել են բախումներ:
Անգլիայի հավաքականի աջակիցների մեծ մասը եղել ալկոհոլի ազդեցության տակ: Նրանք նաեւ վանկարկել են՝ «Ո՞ւր ես, Իսլամական պետություն»՝ ակնարկելով, որ ոչ մի ահաբեկչական վտանգ չի կարող իրենց խանգարել ներկա լինել Անգլիայի ազգային թիմի հանդիպումներին Եվրո-2016-ի ժամանակ, հաղորդում է dailymail-ը:
Մարսելում կենտրոնացած է Ֆրանսիայի ամենախոշոր իսլամական համայնքներից մեկը: Անգլիայի հավաքականը հունիսի 11-ին առաջին հանդիպումը կանցկացնի Մարսելում: Մրցակիցը կլինի Ռուսաստանի թիմը: Այդ օրը Մարսելում սպասվում է մինչեւ 150 հազար անգլիացի ֆուտբոլասերների ներկայություն: