Artsakhpress

Քաղաքական

Հայկական կողմը պետք է ներգրավվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերի մշակման գործում. Արմեն Մարուքյան

Ցանկացած երկիր, որը ճանաչում կամ դատապարտում է Հայոց ցեղասպանությոնը, առաջին հերթին առաջնորդվում է սեփական շահերով:

Հայկական կողմը պետք է ներգրավվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերի մշակման գործում. Արմեն Մարուքյան

Հայկական կողմը պետք է ներգրավվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերի մշակման գործում. Արմեն Մարուքյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը:

«Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանությունը 2015 թվականին չճանաչելը պայմանավորված էր այն հանգամանքով,  որ դեռ հույսեր կային, թե հնարավոր կլինի Թուրքիայի հետ միգրացիոն խնդիրը լուծել: Մինչև վերջին պահը բանաձևի քննարկման ընթացքը կանխատեսելի չէր, որովհետև դեռ Թուրքիայի հետ բանակցություններ էին գնում: Եղավ այն, ինչ եղավ: Ցանկացած երկիր, որը ճանաչում կամ դատապարտում է Հայոց ցեղասպանությոնն առաջին հերթին, առաջնորդվում է սեփական շահերով: Եվ դա միայն Գերմանիան չէ, մյուս երկրները նույնպես սեփական շահերից ելնելով են վարվում: Ու պետք չէ նեղացածի կեցվածք ընդունել: Մեր խնդիրն է փորձել այդ շահը համապատասխանեցնել մեր ազգային շահի հետ: Հայոց ցեղասպանության հարցը միշտ էլ շահարկվել է մեծ տերությունների կողմից, պետք է գտնել մեր ազգային պետական շահի ու տվյալ երկրների շահի համընկնումը և ստանալ գործնական օգուտ»,-ասաց Արմեն Մարուքյանը:

Անդրադառնալով Գերմանիայի կողմից ընդունված բանաձևի բովանդակային մասին` Արմեն Մարուքյանն ընդգծեց, որ այնտեղ հատուցման մասին խոսք չկա: Բանաձևում խոսվում է Հայ-թուրքական արձանագրությունների վերակենդանացման, երկու ժողովուրդների հաշտեցման ներման մասին, բայց ոչ` հատուցման:

«Ինչ է ստացվում, մենք տեսնում ենք, որ Գերմանիան, ով ճանաչել է Հոլոքստը, 1952 թվականի լյուսքենբուրգյան համաձայնագրով հատուցում է հրեաներին, իր կողմից ընդունած բանաձևում չի խոսում հատուցման մասին: Դա այն դեպքում, երբ Թուրքիան կատարել է նույնանման հանցագործություն: Ցանկալի կլիներ, որ բանաձևում հատուցման մասին ևս խոսք լիներ: Այնինչ` գերմանացիների մտքում խնդիրը սահմանազատվում է բարոյական հարթությունով` ճանաչում, ներում»,-ասաց Արմեն Մարուքյանը:

Ինչու հատուցման մասին չի խոսվում բանաձևում, որովհետև, ըստ Արմեն Մարուքյանի, հայկական կողմը չի աշխատել տեքստի վրա, հայկական կողմը տեքստի վրա որևէ ազդեցություն չի ունեցել:

«Սա վկայում է այն մասին, որ մենք շարունաելու ենք ունենալ նման բանաձևեր, քանի դեռ չենք ընդգրկվում  նախապատրաստական գործում: Ներկայացնեմ օրինակ, 2015 թվականին ունեցանք ԵԺԿ-ի ընդունած բանաձևը, փայլուն մի փաստաթուղթ է հայ ժողովրդի շահերի տեսանկյունից: Այնտեղ կարող եք տեսնել հատուցման հարցը, այդ թվում հողային: Այդպիսի արդյունք ստացանք մի պարզ պատճառով, հայկական կողմը փաստաթղթի վրա շատ լավ աշխատել է»,-ավելացրեց Արմեն Մարուքյանը: Նրա խոսքով, անհրաժեշտ է նախապես աշխատանք տանել, հակառակ պարագայում շատ դժվար է արդեն շրջանառության մեջ մտած փաստթաթղի մեջ փոփոխություններ կատարել: «Ի վերջո, մենք ճանաչման գործից ի՞նչ ենք ակնկալում, բարոյական պա՞հ, թե փորձելու ենք դա դարձնել ճնշման գործիք Թուրքիայի վրա, որով հասնենք հայ ժողովրդի խախտված իրավունքների վերականգնմանը»,-հավելեց Արմեն Մարուքյանը: 

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search