Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի գյուղական համայնքում, բացի տնամերձերում կատարած գարնանացանից, մոտ 7 հա սոխ և 4 հա ձմերուկ են ցանել Թովմասարի տարածքում:
Քաշաթաղում գարնանացանի աշխատանքները չեն դադարել նույնիսկ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանի փոխանցմամբ` համայնքի ղեկավար Արսեն Թելունց նշել է, որ գարնանացանը կատարել են ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին:
Շրջանում հիմնականում իրականացվել է բանջարաբոստանային մշակաբույսերի, եգիպտացորենի, արևածաղկի, որոշ հատվածներում նաև հացահատիկի, հիմնականում՝ հաճարի, ցանքս:
Շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության տեղեկանքի համաձայն` այսօրվա դրությամբ կատարվել է 3213 հեկտար հացահատիկի գարնանացան, որից ցորեն՝ 35 հա, գարի՝ 468 հա և հաճար՝ 1148 հա:
Արևածաղիկ ցանել են 2 համայնքում՝ Միջնավանում ՝ 40 հա և Երիցվանքում ՝ 4հա: Շրջանում ընդհանուր առմամբ կատարվել է 119 հա բանջարա-բոստանային, 155 հա բոստան -պարենային մշակաբույսերի,12 հա հատիկաընդեղենի, 28 հա կարտոֆիլի, 260 հա եգիպտացորենի գարնանացան:
Անասնակերի ապահովման նպատակով իրականացվել է 330 հա կորնգանի (305հա ենթացանքս) և 67 հա առվույտի (47 հա՝ ենթացանքս) գարնանացան: