Հնդկաստանը Բենգալյան ծովածոցից տիեզերք է արձակել 20 հատ արբանյակով համալրված PSLV-C34 հրթիռակիրը:
Հնդկաստանը ռեկորդային թվով արբանյակներ է ուղարկել տիեզերք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ria.ru-ն` մանրամասնելով, որ արձակման ողջ գործընթացը հեռարձակվել է հեռուստատեսությամբ:
Նշվում է, որ արբանյակները Երկրի ուղեծիր են հանվելու հերթով: Դրանցից առաջինը հրթիռակրից առանձնացել է թռիչքի մեկնարկից 19 րոպե անց:
Աղբյուրը մանրամասնում է, որ հրթիռակրի ամենածանր բեռը Cartosat-2 հրթիռն է, որը կշռում է ավելի քան 727 կգ ու նախատեսված է Երկրի մակերևույթին հետևելու համար: Մնացած 19 արբանյակները միասին կշռում են 560 կգ և պատկանում են ԱՄՆ-ին, Կանադային, Գերմանիային, Ինդոնեզիային ու Հնդկաստանին:
Հայտնի է, որ միաժամանակ տիեզերք արձակված արբանյակների թվի առումով սա բացարձակ ռեկորդ է Հնդկաստանի համար: Մինչդեռ, այս առումով համաշխարհային ռեկորդը պատկանում է Ռուսաստանին, որը 2014թ. տիեզերք է արձակել միանգամից 37 արբանյակ: