Artsakhpress

Քաղաքական

Գերմանացի պատգամավորի համոզմամբ՝ Թուրքիան վտանգում է համագործակցությունը եվրոպական երկրների հետ

Գերմանացի քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր Բրջիթ Սիփելը կարծում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչմամբ Գերմանիան նպատակ չի ունեցել վատթարացնել Թուրքիայի հետ ունեցած հարաբերությունները:

Գերմանացի պատգամավորի համոզմամբ՝ Թուրքիան վտանգում է համագործակցությունը եվրոպական երկրների հետ

Գերմանացի պատգամավորի համոզմամբ՝ Թուրքիան վտանգում է համագործակցությունը եվրոպական երկրների հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մենք այժմ խոսում ենք այն մասին, ինչը պատահել է անցյալում, եւ մենք դա անում ենք՝ ասելու,  որ Թուրքիան պետք է ճանաչի այն. միայն այդ դեպքում հնարավոր կլինի սկսել բարեկամական համագործակցություն: Հենց այդպես Գերմանիան արեց Նամիբիայի հետ: Մենք այն անվանեցինք ցեղասպանություն եւ սկսեցինք ձեւավորել  նոր հարաբերություններ, ստեղծեցինք նոր ընկերական կապեր: Հայոց ցեղասպանության ճանաչումը ամենեւին չի նշանակում, որ մենք այս քայլով դադարեցնում ենք Թուրքիայի հետ դիվանագիտական կամ տնտեսական համագործակցությունը, պարզապես իրերը պետք է կոչել իրենց անուններով, հնարավորություն տալ զղջալ անցյալում կատարված դեպքերի համար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց պատգամավորը:

Անդրադառնալով Գերմանիայի Բունդեսթագի` Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշմանը Ադրբեջանի եւ Թուրքիայի արձագանքին, որն ընդհուպ ստիպեց Գերմանիայի թուրք պատգամավորներից մեկին հանդես գալ Էրդողանի մուտքը երկրի տարածք արգելելու կոչով, Բրջիթ Սիփելը նշեց, որ այսպես Էրդողանը պարզապես ի ցույց է դնում իր ցածր դիրքը:

«Ես չեմ հասկանում՝ ինչու է նա այդպես անում, այդպես վարվում պատգամավորների հետ, որովհետեւ ոչ ոք երբեք Էրդողանին չի մեղադրել այդ դեպքերի համար, մենք մեղադրում ենք պատմությունը եւ ուզում ենք դա այդպես անվանել: Եթե Էրդողանը ցանկանում է լավ հարաբերութուններ ունենալ Գերմանիայի եւ այլ երկրների հետ, նա պետք է դադարեցնի այդպես անել: Իսկ եթե շարունակի, ապա կվտանգի համագործակցությունը նաեւ այլ եվրոպական երկրների հետ»,-ասաց նա:

Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը կրող Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, ինչից հետո

Թուրքիան առաջին քայլով հետ կանչեց Գերմանիայում Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին, ապա մեղադրանքներ հնչեցրեց Բունդեսթագի թուրքական արմատներ ունեցող պատգամավորների նկատմամբ, ինչը բողոքի լայն ալիք բարձրացրեց Բունդեսթագի ներսում ընդդեմ Թուրքիայի, ընդհուպ մինչեւ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթի՝ Էրդողանին ուղղված հայտարարությունը. «Առանձին պատգամավորների վրա սպառնալիքների միջոցով ճնշում գործադրել նշանակում է հարձակվել ողջ խորհրդարանի վրա»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search