Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

Այսօր Ստեփանակերտի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում «Ucom» ընկերության և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության աջակցությամբ բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:

Ստեփանակերտում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

Ստեփանակերտում  բացվել  է   «Արմաթ»  ինժեներական լաբորատորիա

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Ստեփանակերտի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Նարինե Ասծատրյանը, ողջունելով ներկաներին իր խոսքում նշել է, որ Արցախում առաջին անգամ է ինժեներական լաբորատորիա:

«Ինժեներական կրթությունն ու նրա կիրառումը տնտեսության մեջ և բիզնեսում այն ճանապարհն է, որով մեր երկիրը կհասնի մեծ նվաճումների: Մի քանի տարվա ընթացքում պետք է կարողանանք արցախյան բոլոր դպրոցների համար ինժեներական լաբորատորիաների առկայությունը իրականություն դարձնել: Քանի որ այն արդյունքը, որը այս ծրագրի ընթացքում ակնկալում ենք, մեծ հաջողություն է արձանագրելու:

Դրանով մենք հնարավորություն ենք տալու բացահայտելու և զարգացնելու մեր երեխաների տաղանդը. ունենալու ենք որակյալ մասնագետների մի հոծ բանակ, որն էլ կապահովի Արցախի տնտեսական կտրուկ վերելքը ամենաշահութաբեր այս ոլորտում:

Ապրիլյան վերջին իրադարձությունները ևս ցույց տվեցին, որ Արցախում պահանջված է ինժեներական մտքի զարգացումը: Արցախում գործող այս լաբորատորյաները կդառնան մեծ երաշխիքներ` մեր երկրում անվտանգ ապրելու և արարելու համար»,-ասել է Ն. Ասծատրյանը:


Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) փոխտնօրեն Հայկ Չոբանյանն էլ նշել է, որ է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներն արդեն տեղադրված են Հայաստանի 130 համայնքներում և դպրոցներում, իսկ այսօր էլ 131-րդն բացվել է Արցախում:

«Սա կարևորագույն մի միջոցառում է, որը այլընտրանք չունի այն պատճառով, որ այսօր ՏՏ ոլորտն աշխարհի ամենազարգացող ու պահանջված ուղղությունն է, և պահանջը մասնագետների աշխարհում անսահմանափակ է: 2017 թվականին աշխարհը կունենա շուրջ 3 մլն տեխնոլոգիական ոլորտի մասնագետների կարիք: Հայաստանն այս ոլորտում աշխատանքով չապահովված 3000-ից ավելի մասնագետ ունի:

Մենք նպատակ ենք դրել 4 տարվա ընթացքում այսպիսի լաբորատորիաներ ունենալ Հայաստանի բոլոր համայնքներում, և այդ ընթացքում մոտ 100 հազար երեխա ներգրավված կլինեն այս լաբորատորիաներում: Սովորել ցանկացող երեխաները 10 տարեկանից կարող են հաճախել լաբորատորիանոր: Կրթությունն իրականացվում է նախագծերի հիման վրա, և 4-5 տարիների ընթացքում երեխաները լուրջ գիտելիքներ կստանան, կմասնակցեն տարբեր նախագծերի, կհանգստանան ճամբարներում»,-մեկնաբանել է Հ. Չոբանյանը:

Հ. Չոբանյանի խոսքով` նախագիծը հնարավորություն է տալու գործնականորեն աջակցել Հայաստանի և համաշխարհային շուկայում որակյալ ՏՏ մասնագետների ինտեգրմանը: Հատկանշական է, որ խմբակներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաև սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։ Համակարգչային ծրագրերն ու համակարգերը հնարավորինս հայաֆիկացվում են, իսկ նախագծի իրականացման շրջանակներում սարքավորումներ և ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին, ինչի վառ օրինակ են հանդիսանում Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչները, մինի համակարգիչները, ռոբոտաշինության հավաքածուները և այլ սարքերը։

«Ucom» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն էլ նշել է, որ մեր ընկերությունը մշտապես եղել և մնալու է նման կրթական ոլորտում:

«Ինքս էլ ինժեներական կրթություն ստանալով` շատ եմ կարևորում ինժեներական մտքի ձևավորումը Արցախում և ՀՀ-ում: Սա շատ կարևոր է մեր երկրի ապագայի համար: Մեծ ներուժ ունենք այս ոլորտում, և այս փոքր լաբորատորյաներով մի քանի տարի հետո մենք տեսնելու ենք մեր երեխաների գիտելիքների արդյունքները, որոնք կօգտագործվեն մեր երկրի զարգացման ու շենացման գործի համար: Մենք պետք է ի հայտ բերենք այն երեխաներին, ովքեր ցանկություն ունեն սովորելու, արարելու և ստեղծագործելու, որոնք ես շատ կարևորում եմ»,- խոսքն ընդհանրացրել է Հ. Եսայանը:

Նորաստեղծ ինժեներական լաբորատորիայի բացման պատիվը տրվել է ՏՏ կենտրոնի երեխաներին, որից հետո ներկաները ծանոթացել են լաբորատորիաներին:

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը, ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը, կրթության ոլորտի այլ ներկայացուցիչներ, կենտրոնի աշխատակիցներ, աշակերտներ և այլք:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search