Ուելսում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի ու Սերժ Սարգսյանի վերջին հանդիպման ժամանակ ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մեծ խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը, Բաքվում բրիֆինգի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար էլմար Մամեդյարովը:
Ուելսում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մեծ խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը. Մամեդյարով
Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը՝ հղում անելով ԳԱԼԱ-ին ,Ուելսում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի ու Սերժ Սարգսյանի վերջին հանդիպման ժամանակ ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մեծ խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը, Բաքվում բրիֆինգի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար էլմար Մամեդյարովը:
«Ուելսում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ծանոթացել է բանակցային գործընթացի հետ ու ուսումնասիրել է նոր քայլերի հնարավորությունը»,- ասել է նախարարը:
Ինչպես նշել է Մամեդյարովը, սեպտեմբեր ամսվա վերջին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում կկայանա Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
«Այդ հանդիպման նախապատրաստման համար մինչ ամսվա վերջ տարածաշրջան կայցելի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը»,- ասել է նա: