Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Կրակովից վերադառնալով Հռոմ, կարճատեւ մամուլի ասուլիս Է անցկացրել ինքնաթիռում:
Չի կարելի ասել, թե իսլամն ահաբեկչություն Է. Ֆրանցիսկոս պապ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քահանայապետը նշել Է, որ իրեն դուր չի գալիս խոսել «իսլամական բռնության» մասին:
Նա պատմել Է, որ ամեն օր տեսնում Է բռնություն եւ լսում դրա մասին, «բայց ոչ միայն մահմեդականների, այլեւ մկրտված կաթոլիկների կողմից® Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր կրոնում Էլ ֆունդամենտալիստների փոքրաթիվ խումբ կա»,- մեջբերում Է քահանայապետի խոսքն Իտալիայի ANSA գործակալությունը:
«ՉԷ որ սպանել կարելի Է թե՛ լեզվով եւ թե՛ դաշույնով»,- շարունակել Է Ֆրանցիսկոսը: «Կարծում եմ, որ արդարացի չԷ եւ ճիշտ չԷ դա նույնացնել իսլամի հետ»,- հավելել Է նա:
«Չի կարելի ասել, թե իսլամն ահաբեկչություն Է»,- ընդգծել Է Ֆրանցիսկոսը: Նրա խոսքով՝ ահաբեկչությունն աճում Է, երբ չկա այլ ելք, երբ համաշխարհային տնտեսության կենտրոնում դրվում Է փողի աստվածությունը®», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: