Թուրքիայի Թունջելի (նախկին Դերսիմ) նահանգի Հոզաթ գավառում հարձակում է իրականացվել ժանդարմերիայի բաժանմունքի վրա:
Թուրքիայում նոր հարձակումից երկու զինվոր է վիրավորվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հարձակման հետևանքով վիրավորվել է երկու զինվոր և մեկ քաղաքացիական անձ: Վիրավորներն անմիջապես հոսպիտալացվել են:
Թուրքական լրատվամիջոցները կատարվածի պատասխանատու են հայտարարում Քրդական բանվորական կուսակցությանը (PKK):