Թուրքիայում աճող լարվածության ֆոնին Գերմանիայում աճել է այդ երկրից ապաստանի համար դիմողների թիվը:
Թուրքերը Գերմանիա են ձգտում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է Միգրացիայի եւ փախստականների հարցերով դաշնային գերատեսչությունը (BAMF):
2016-ի հունվարից հունիս գրանցվել է փախստականի կարգավիճակին հավակնողների 1,719 հայց: Ըստ որում՝ անցած ամբողջ տարվա ցուցանիշը կազմել է 1,767: BAMF-ը չի հստակեցնում, թե թվային ցուցանիշների վրա ինչպես են արտացոլվել Թուրքիայում հուլիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձը եւ դրան հաջորդած զանգվածային զտումները, փոխանցում է DW-ն:
Դաշնային գերատեսչության մեկնաբանությունից հետեւում է, որ այդպիսի հայցեր ներկայացրածների մեծամասնությունը՝ ընդամենը մոտ 1,510 մարդ, ապրել են Թուրքիայի այն շրջաններում, որոնք գերազանցապես քրդերով են բնակեցված: 2015-ի համանման ցուցանիշը կազմել է 1,428 մարդ: Ըստ որում՝ այս կարգի փախստականների հայտերից հավանության է արժանացել 5,2 տոկոսը, թուրքերի դեպքում այն շատ ավելի բարձր է՝ 6,7: