Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը մեծ ներդրում ունի ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում:
Նազարբաեւը մեծ ներդրում ունի Անկարայի եւ Մոսկվայի հարաբերությունների կարգավորման գործում. Էրդողան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Նազարբաեւն աշխատանքային այցով Անկարայում է:
«Իմ ընկերը (Նազարբաեւը) բազմաթիվ բանակցություններ է անցկացրել նախագահ Պուտինի հետ դժվարին ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները փչացել էին, եւ մեր ներդրում ունեցել դրանց կարգավորման գործում»,- Նազարբաեւի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Էրդողանը:
Նա հավելել է, որ Պետերբուրգում Պուտինի հետ իր հանդիպումից հետո հնարավոր կլինի վերադարձնել Ռուսաստանի եւ Թուրքիայի նախկին հարաբերությունները:
Պուտինն ու Էրդողանը բանակցություններ են անցկացնելու օգոստոսի 9-ին, Սանկտ Պետերբուրգում: Այդ հանդիպումն առաջինը կլինի 2015 թվականի նոյեմբերին Սիրիայում թուրքական կործանիչի կողմից ռուսական Սու-24 օդանավի խոցումից հետո: