Artsakhpress

Քաղաքական

Իրան-Ադրբեջան-ՌԴ ֆորմատը կարող է վերածվել «3+1»-ի, և այդ մեկը Թուրքիան է. Արա Պապյան

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը Tert.am-ի զրույցում անդրադառնում է երեկ Բաքվում Ադրբեջանի, Ռուսաստանի ու Իրանի նախագահների` էներգետիկ-կոմունիկացիոն ոլորտում ստորագրված հուշագրից բխող երեք երկրների համագործակցությանը, հարցին, թե արդյոք այն տնտեսականից կվերածվի քաղաքականի` այստեղից բխող բոլոր հետևանքներով, ինչպես նաև հարցին, թե հետագայում ՀՀ շահերին հակասող այդ դաշինքին ինչ մասնակցություն կարող է ունենալ Թուրքիան:

Իրան-Ադրբեջան-ՌԴ ֆորմատը կարող է վերածվել «3+1»-ի, և այդ մեկը Թուրքիան է. Արա Պապյան

Իրան-Ադրբեջան-ՌԴ ֆորմատը կարող է վերածվել «3+1»-ի, և այդ մեկը Թուրքիան է. Արա Պապյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: -Պարոն  Պապյան, երեկ պաշտոնապես հայտարարվեց Իրան-ՌԴ-Ադրբեջան նոր ֆորմատի մասին, և  Իլհամ Ալիևը հուշագրի ստորագրումից հետո հայտարարեց, որ այն պատմական է: Ըստ հայաստանյան դիվանագետների` Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթգիծը փոխարինելու է Իրան-Հայաստան երկաթուղուն և այն, ըստ էության, Հայաստանի մեկուսացումն է: Ձեր գնահատականը: 

-Եթե նայելու լինեք այդ հարցի վերաբերյալ իմ վերջին տարվա կարծիքներին, ես այն ժամանակ էլ միանշանակ ասում էի, որ Զանգեզուրի վրայով երկաթգիծը հնարավոր չէ, որ իրականանա, որովհետև  արդեն այդ ժամանակ կառուցվում և ավարտին էր մոտենում Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթգիծը:  Սա վաղուց էր սկսվել, այս տարի շահագործման կհասցվի:  Ես համաձայն եմ Ձեր նշած տեսակետների հետ: Բնականաբար, եթե այդ երկաթգիծը սկսում է աշխատել, որի թողունակությունը, եթե չեմ սխալվում տարեկան մինչև 20 միլիոն դոլարի բեռնափոխադրում է և 16 միլիոն անձ հնարավորություն կունենա փոխադրվելու, ապա բնականաբար, ո՞վ փող կդնի Զանգեզուրի վրայով երկաթգծի կառուցման վրա, մանավանդ որ, այն բավականին ծախսաշատ է: Դրա համար,  ես ավելի արմատական առաջարկներ էի արել, մասնավորապես, որ փորձեին փորձարկել գոնե Նախիջևանի երկաթգիծը, և դա պարտադրեին տարբեր տեղերում: Դա չի արվել: Հիմա. երկաթգիծը առանցքն է, որի շուրջ կձևավորվի իսկապես այդ եռակողմ համագործակցությունը, որը  ոչ միայն կլինի տնտեսական, այլև քաղաքական, որովհետև այդ եզրափակիչ հռչակագրում նաև թվարկվում են հարցեր, որոնք վերաբերում են անվտանգությանը, քաղաքական համագործակցությանը և այլն: Հետևաբար, սա գնահատում եմ մեր դիվանագիտության հերթական ձախողումներից մեկը, որովհետև, երբ պարզ էր, որ դա լինելու է, մերոնք կամ չկարողացան, կամ չցանկացան որևէ աշխատանք  տանել Ռուսաստանի հետ:  Նաև սրանով ստացվում է, որ մենք պետք է արմատական փոփոխություն կատարենք մեր դաշնակիցների շրջանակի մեջ: 

-Պարոն Պապյան, այս  ֆորմատն օդից չբուսնեց. քանի՞ ամիս առաջ էր հայտնի կամ պիտի հայտնի լիներ Հայաստանին, որ հնարավոր է Իրան-ՌԴ-Ադրբեջան քաղաքական ու տնտեսական համագործակցություն:

-Գոնե ես 7-8 ամիս է խոսում եմ դրա մասին, իսկ գործընթացը արդեն 2 տարի է, ինչ գնում  է: Այսինքն` երբ կառուցվում էր երկաթգիծ և նախատեսվում էր  միավորել ադրբեջանական ու իրականական Աստարաները, հիմնական ֆինանսավորողը  Ռուսաստանն էր, որի պաշտոնյաներից մեկը, հիշենք, որ ասում էր Նախիջևանով երկաթուղու ոչ շահութաբերության մասին: Այսինքն` մեր արտաքին քաղաքականությունը ցանկալին իրականության տեղ անցկացնելու և սեփական ժողովրդին խաբելու քաղաքականություն է:  Այսինքն` երբ այն ժամանակ ակնհայտ էր, պետք էր հենց սկզբից Ռուսաստանի առաջ  դնեին, որ սա թշնամական  գործողություն է Հայաստանի նկատմամբ: Հակառակ դեպքում, գոնե մենք կկարողանայինք Իրան-Հայաստան-Վրաստան այլընտրանքի հարցով աշխատանք տանել: Եվ հիմա ինչ. Վրաստանը հայտնվել է եվրոպական ճամբարում, զարգանում է, մենք ամեն ինչի վրա խաչ ենք քաշել, ուզում ենք Ռուսաստանի հետ զարգացնել, չի ստացվում, և Իրանի հետ էլ որևէ գործնական բանի չհասանք:

-Կարելի՞ է ասել, որ  այս ֆորմատի պարագայում Իրանը՝ որպես Հայաստանի բարեկամ կամ չեզոք երկիր ու հարևան, չեզոքանում է, մենք կորցնում ենք նրան:

-90 ականներին` 92-99-ին  ղեկավարել եմ Արտգործնախարարության Իրանի բաժինը, և պիտի ասեմ` մենք բավականին հաջող եռակողմ ֆորմատի աշխատանքներ էին տանում Իրանի հետ: Այսինքն`երբ  Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ ֆորմատ էինք զարգացնում,  Ադրբեջանը չկար այդ ամեն ինչի մեջ: Իհարկե, տնտեսական փոփոխությունները բերելու են քաղաքական փոփոխությունների, և դրա  մասին վաղուց է ասվել, որ եթե  Հեռավոր Արևելքից  բեռները Ադրբեջանի վրայով պիտի տեղափոխվեն դեպի Հյուսիս` Ռուսաստան և Հյուսիս-Արևմուտք` Եվրոպա, Իրանը  կախվածության մեջ է ընկնելու Ադրբեջանից, և չի կարող պահել իր այդ չեզոք դիրքը: Հետևաբար, սա շատ վատ զարգացում է մեզ համար, առավել ևս, որ Իրանն արդեն առաջարկել է, որ հաջորդ եռակողմ  հանդիպումը լինի Թեհրանում: Այսինքն` ակտիվորեն ներգրավվում է դրա մեջ: 

-Գուցե այս համագործակցությունը  ժամանակավոր բնույթ կրի՞, չէ՞ որ տնտեսական կամ քաղաքական համաձայնությունները կայանում են, սակայն հետագայում հակասություններ են առաջանում: Այսինքն` միգուցե փլվի այդ դաշինքը, և միգուցե մոտ ապագայո՞ւմ:

-Այս ծրագրի մեջ, ռուսները դրել են 400 միլիոն դոլար գումար և մի քանի տարվա աշխատանք: Հետևաբար, ոչ ոք դրանից չի հրաժարվի: Այո, միգուցե  եթե արտառոց քաղաքական զարգացումներ լինեն, հնարավոր է, որ խոչընդոտներ լինեն, բայց ես նաև նման արտառոց զարգացումներ էլ չեմ տեսնում: Առավել ևս Թուրքիայի ու Ռուսաստանի օրինակով մենք տեսանք, որ երբ քաղաքական խնդիրներ են առաջանում, ապա միշտ հաղթում է տնտեսական կողմը:  Թուրքիայում ինքնաթիռ խփվեց, զինվորականներ զոհվեցին, բայց այդ հակամարտությունը մինչև այս տարվա օգոստոս տևեց:  Եվ ամփոփելով ասեմ, որ սա շատ կայուն ուժ է լինելու տարածաշրջանում:

-Ադրբեջանը որքանո՞վ է փորձելու Իրանին ներգրավել ղարաբաղյան հակամարտության  գործընթացի շուրջ ավելի ադրբեջանամետ հայտարարություններ անելու ու կեցվածք որդեգրելու հարցում: 

-Նախ, Իրանը միշտ էլ  իսլամական պետությունների խորհրդաժողովներում Հայաստանի դեմ է  քվեարկում: Մենք Իրանից գոհ ենք այնքանով, որքանով, որ  ծայրահեղ հակահայկական չէ: Եվ եթե համեմատում ենք Իրան-Ադրբեջան և Իրան-Հայաստան հարաբերությունները,  ապա առաջինը ակնհայտորեն ավելի զարգացած է ու Իրանն էլ, այսպես թե այնպես, ավելի պրոադրբեջանական է: Ուղղակի, կրկնում եմ` Իրանից շնորհակալ ենք, որ ավելի չեզոք է: Բայց, բնականաբար, ազդելու է այս ամբողջը: Իսկ եթե Ադրբեջանն էլ ձգտի իր երկրի ներսում զսպել  Հյուսիսային Իրանի նկատմամբ ադրբեջանական հավակնությունները, ապա կվերանա իրանաադրբեջանական հարաբերությունների հիմնական խոչընդոտը:

-Ի սկզբանե խոսվում էր այդ եռակողմ ֆորմատում  Թուրքիայի ներգրավվածության մասին: Ինչու՞ Թուրքիան չկար:

-Այսօր պետք է լինի Էրդողան-Պուտին հանդիպումը, մենք չգիտենք` ինչ պայմանավորվածության կգան: Ամեն դեպքում, եթե Վրաստանը ներգրավվում է և երկաթուղու  ճյուղերից մեկը գնում է դեպի Վրաստան, ապա այն կարող է գնալ նաև Թուրքիա և այս երկիրն էլ կարող է ներգրավվի` Կարս-Ախալքալաք երկաթգծում: Բացի այդ, չմոռանանք, որ ծրագրեր կան իրանական Ուրֆայից դեպի Կարս երկաթգիծ կառուցելու` կրկին Հայաստանը շրջանցող և եթե դա էլ իրականանա… Հետո պարտադիր չէ, որ այդ եռակողմ ֆորմատի մեջ լինի, կարող է «3+1» ֆորմատում /+Թուրքիա/ հանգիստ աշխատել:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search