Նովոռոսիյսկում՝ քաղաքի մայր տաճարի դիմաց, օգոստոսի 15-ին հայտնաբերել են 55-ամյա տղամարդու դի:
Նովոռոսիյսկում հայ գործարար է սպանվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Տղամարդու մարմինը հայտնաբերվել է Գլադկովի փողոցում։ Մահացածի ինքնությունը պարզվել է, նա ձեռներեց է»,– Nrnews–ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ՔԿ Կրասնոդարի երկրամասի քննչական վարչության ղեկավարի օգնական Նատալյա Սմայցկայան։
Հարուցվել է քրեական գործ «Սպանություն» եւ «Զենքի ապօրինի ներմուծում» հոդվածներով։
Հետաքննությունը շարունակվում է։
Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ սպանվել է հայկական սփյուռքի ներկայացուցիչ։