Վրաստանի Օզուրգեթի քաղաքում ավազակային հարձակման հետեւանքով տուժած ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանի առողջական վիճակում այսօր կա դրական տեղաշարժ։
Վրաստանում հարձակման ենթարկված հայ գործարարի մոտ դրական տեղաշարժ կա. Դեսպանատուն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Վրաստանում Հայաստանի դեսպանատնից։
Տուժածն իրեն լավ է զգում եւ գտնվում է բժիշկների մշտական վերահսկողության տակ։
Նշենք, որ Արթուր Սուքիասյանը երեկ Օզուրգեթիի հիվանդանոցից տեղափոխվել էր Բաթումի քաղաքի հիվանդանոց։
Արեւմտյան Վրաստանում Օզուրգետի քաղաքում անհայտ անձինք հարձակվել են հայ գործարարի վրա եւ նրանից խոշոր չափի կանխիկ գումար հափշտակել: Տուժածը Հայաստանի քաղաքացի է՝ 31-ամյա Արթուր Սուքիասյանն է, ով Գուրիայի շրջանում մի քանի խանութներ ունի:
Սուքիասյանի վրա հարձակվել են հունվարի 13-ի առավոտյան իրենց շենքի մուտքում: Դիմակավորված 2 տղամարդ նրա գլխին են հարվածել բութ առարկայով, որից հետո հափշտակել են 30 հազար լարի (մոտ 11,7 հազար դոլար): Գործարարը պատրաստվում էր Թբիլիսիի Լիլո շուկա գնալ՝ իր խանութների համար ապրանք գնելու, եւ հենց այս պատճառով էլ մոտը այդքան խոշոր գումար ունեցել:
Ներկայումս Սուքիասյանը հիվանդանոցում է:
Ենթադրյալ չարագործները մինչեւ հիմա ձերբակալված չեն: