Վրաստանի Օզուրգեթի քաղաքում անհայտ անձինք հարձակվել են հայ գործարարի վրա և նրա մոտից հափշտակել 30 000 լարի:
Վրաստանում հայ գործարարը հարձակման է ենթարկվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ավազակային հարձակման է ենթարկվել հայ գործարար, ՀՀ քաղաքացի 31-ամյա Արթուր Սուքիասյանը, ով Գուրիայի շրջանում մի քանի խանութների սեփականատեր է:
Հարազատները «Ռուսթավի 2» հեռուստաընկերության թղթակցին հիվանդանոցում պատմել են, որ ըստ իրենց ունեցած տեղեկությունների՝ Սուքիասյանը հարձակման է ենթարկվել իր տան շքամուտքի մոտ, փոխանցում է tert.am-ը:
Նրա վրա հարձակվել են երկու անձինք, բութ առարկայով հարվածել գլխին և 30 հազար լարի (մոտ 11,5 հազար դոլար): Գործարարը գումարը վերցրել է Թբիլիսիի շուկաներից մեկից ապրանք բերելու համար:
Նրան բուժող բժիշկը հայտնել է, որ Սուքիասյանը ՀՀ քաղաքացի է, հիվանդանոց է տեղափոխվել առավոտյան 6:30-ի սահմաններում, մի քանի վնասվածքներով ու կոտրվածքներով:
Բժիշկի խոսքով՝ նրա կյանքին վտանգված չի սպառնում: Հանցագործություն կատարած անձինք դեռևս չեն հայտնաբերվել: