Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը հաղթահարել է թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության որակավորման առաջին փուլի արգելքը:
US Open. Կարեն Խաչանովի ու Ալեքսանդր Սարկիսյանի մրցակիցները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Առաջին մրցախաղում 20-ամյա թենիսիստը 6:4, 6:4 հաշվով հաղթել է բոսնիացի Միրզա Բաշիչին:
NEWS.am-ի փոխանցմամբ՝ հաջորդ փուլում օգոտսոսի 25-ին Խաչանովի մրցակիցը կլինի իսպանացի Ադրիան Մենենդես-Մասեյրասը:
US Open-ի որակավորման երկրորդ փուլում ուժերը կփորձի նաեւ ԱՄՆ-ը ներկայացնող 26-ամյա Ալեքսանդր Սարկիսյանը, որը կմրցի ֆրանսիացի Կվենտին Հալիսի հետ: