Սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, կրակոցների թիվը պակասել է:
Մենք անկանոն կրակոցներին չենք պատասխանում, բայց պատրաստ ենք դիմագրավել փոթորկին. Սեյրան Օհանյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Կրակոցներ կան, խախտումներ լինում են մեր հարեւանների կողմից: Մենք անկանոն կրակոցներին չենք պատասխանում, փորձում ենք այնպես անել, որ լարվածություն չլինի»,-NEWS.am-ի փոխանցմամբ՝ ասաց նա:
Հարցին, թե արդյոք իրավիճակը կարելի է համարել հանգստություն փոթորկից առաջ, նախարարը պատասխանեց. «Զինված ուժերի գործողությունների մեջ միշտ էլ մեր գործողությունները փոթորկի նման են: Մենք միշտ պահում ենք զգոնությունը եւ պատրաստ ենք դիմագրավել փոթորկին»: