Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչն արձագանքել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի այն հայտարարությանը, որում Ռյուտեն քննադատել էր Նիդեռլանդների թուրքական համայնքին:
Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Նիդեռլանդների վարչապետին թուրքական համայնքին ուղղված խոսքերի համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
«Նիդեռլանդների թուրքական համայնքն օգտագործում է ազատ արտահայտվելու իր իրավունքը: Դուք չեք կարող ճնշել նրանց կարծիքն ու դուրս մղել նրանց հասարակությունից: Ձեր քայլերը խոչընդոտում են նրանց հասարակական ինտեգրմանը, այս ամենն անընդունելի է այն պարագայում, երբ Եվրոպայում ահագնանում է այլատյացության ալիքը»,-վրդովվել է թուրք խոսնակը:
Ձեր արածը ցույց է տալիս, որ դուք աջակցում եք Թուրքիային սպառնացող ահաբեկչական խմբավորումներին: Իմացեք, որ սա մեծ վնաս կարող է հասցնել մեր երկրների հարաբերություններին», -հավելել է Բիլգիչը:
Ռյուտեին մասնավորապես դուր չէին եկել թուրքական համայնքի կազմակերպած հանրահավաքները, որոնք ուղղված էին աջակցելու Թուրքիայի կառավարությանը հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո գյուլենականների (հեղաշրջման փորձի համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության անդամները) դեմ պայքարում: Ցույցի ընթացքում տեղի էին ունեցել բախումներ տեղի լրագրողների և թուրք քաղաքացիների միջև:
Դեպքից հետո վարչապետը նշել էր, որ էթնիկ թուրքերը չեն կարող ինտեգրվել եվրոպական հասարակությանն ու լավ կլինի, որ վերադառնան Թուրքիա: