ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանի նախագահությամբ սեպտեմբերի 14-ին գումարվել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի հերթական նիստը, որին ելույթներով հանդես են եկել ՄԱԿ Կենտրոնական Ասիայի համար կանխարգելիչ դիվանագիտության տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Պետկո Դրագանովն ու ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Մարսել Պեշկոն:
ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահությունը ձեռնարկում է ԵԱՀԿ-ի հետ փոխգործակցության քայլեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի կենտրոնների ղեկավարներն անդրադարձ կատարեցին իրենց ղեկավարած կառույցների գործունեությանը, դրանց առջև ծառացած խնդիրներին, ՀԱՊԿ-ի հետ համագործակցության հեռանկարային ուղղություններին:
Կայացած քննարկումների ժամանակ կարևորվեց ՄԱԿ, ԵԱՀԿ ու ՀԱՊԿ գործակցության խթանումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում: Այդ առնչությամբ դեսպան Պեշկոն ընդգծեց ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության կողմից ձեռնարկվող քայլերը՝ ԵԱՀԿ-ՀԱՊԿ գործնական փոխգործակցության զարգացման ուղղությամբ»: