«Նյու Յորքում ավարտվեցին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին նվիրված հանդիպումները։ Մենք գլխավոր հարցերի վերաբերյալ առաջընթացի ենք սպասում»։
Ջեյմս Ուորլիք. Մենք գլխավոր հարցերի վերաբերյալ առաջընթացի ենք սպասում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսպիսի գրառում է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը` Հայաստանի եւ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից հետո։