Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանում «Երկաթե գմբեթի» գնման լուրերն «Իսկանդերի» ցուցադրությունից հոգեբանական շոկի արդյունք են. Սերգեյ Մինասյան

Ադրբեջանի կողմից իսրայելական «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգի ձեռքբերման հնարավորությունը ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմատեխնիկական բնույթի մեծ կասկածներ են առաջացնում:

Ադրբեջանում «Երկաթե գմբեթի» գնման լուրերն «Իսկանդերի» ցուցադրությունից հոգեբանական շոկի արդյունք են. Սերգեյ Մինասյան

Ադրբեջանում «Երկաթե գմբեթի» գնման լուրերն «Իսկանդերի» ցուցադրությունից հոգեբանական շոկի արդյունք են. Սերգեյ Մինասյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմբերի,  ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական գիտությունների դոկտոր, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը՝ մեկնաբանելով մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե իբր Իսրայելը մտադիր է Ադրբեջանին հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) «Երկաթե գմբեթ» համակարգ վաճառել:

«Առաջին հերթին իրենք դա չեն գնել: Ադրբեջանական մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ Ադրբեջանը պատրաստվում է նման համակարգ ձեռք բերել կամ նրան կմատակարարեն նման համակարգ: Այդ համակարգը ոչ միայն իսրայելցի, այնպես էլ ամերիկացի մասնագետների և արտադրողների մշակածն է»,- նշեց Մինասյանը: Քաղաքագետը նշում է, որ դժվար է պատկերացնել, որ աշխարհում նմանատիպ համակարգերից ամենաառաջատարն ունեցող երկիրը՝ Իսրայելը, այն կմատակարարի մի երկրի, որը սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի և Իրանի հետ: Նման քայլը, ըստ մասնագետի, կարող է վտանգի ենթարկել այդ զինատեսակների տեխնիկական հագեցվածությունը: «Էլ չեմ ասում, որ այդ համակարգի որոշ բաղադրիչներ վստահ չեմ, որ առհասարակ թույլտվություն կա վաճառելու հենց հիմնական մատակարարի՝ ամերիկյան ընկերությունների կողմից»,- նշեց Մինասյանը:

Երկրորդ բաղադրիչն, ըստ քաղաքագետի, ֆինանսական բաղկացուցիչն այնպիսին է, որ Ադրբեջանը ստիպված կլինի գրպանները դատարկել: «Մի երկրի համար, որը լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ ունի, դա բավականին լուրջ ծախս կլինի: Իսկ եթե Ադրբեջանն ամեն դեպքում գնա նման քայլի, ապա «արժեք-արդյունավետություն» հարաբերակցության տեսանկյունից կարող ենք ասել, որ Հայաստանի կողմից «Իսկանդեր»-ների գնումը դրա համարժեքն է, քանի որ այն ծախսերը, որոնք Ադրբեջանը ստիպված կլինի անել «Իսկանդեր»-ին հակազդելու համար, շատ կգերազանցեն ոչ թե ռազմա-քաղաքական, այլ ֆինանսական առումով»,- շեշտեց Սերգեյ Մինասյանը:

Երրորդ հանգամանքն էլ, ըստ Մինասյանի, այն է, որ ռազմա-քաղաքական տեսանկյունից փաստ չէ, որ «Երկաթե գմբեթ» համակարգը կարող է գործել ոչ միայն «Իսկանդեր»- ների, այլև օպերատիվ-մարտավարական բնույթի այլ հրթիռների դեմ, ինչպես օրինակ «Տոչկան» կամ նույնիսկ հայկական «Սկադ»-ները: «Այդ համակարգը նախ և առաջ նախատեսված և մշակված է փոքր ու միջին տրամաչափի հրթիռային համակարգերի դեմ, ինչպես «Գրադ»-ը, «Սմերչ»-ը և այլ նման համակարգեր: «Իսկանդեր» համակարգն ունի հրթիռի թռիչքի կվազիբալիստիկ հետագիծ և այլ որակներ, որոնց դեմ, ինչպես նշում են նաև ամերիկացի և իսրայելցի մասնագետները, հակաօդային պաշտպանության որևէ արդյունավետ հակազդեցության միջոցներ չկան»,- ընդգծեց փորձագետը:

Անդրադառնալով նշված լուրերի տարածման տեղեկատվական ասպեկտներին՝ Մինասյանը շեշտեց, որ այս տեղեկատվությունը մամուլում հայտնվեց հենց նույն պատճառով, որով Ադրբեջանը հայտարարում է, որ կգնի պրակտիկայում գոյություն չունեցող ուկրաինական օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգեր և այլն: «Դա «Իսկանդերի» հրապարակային ցուցադրությունից առաջացած հոգեբանական շոկի արդյունք է»,- կարծում է փորձագետը:

Նրա խոսքով՝ հայկական մամուլի արձագանքը «Իսկանդեր»-ների ցուցադրությանը և այս նշված տեղեկատվությանը, հիմնականում պայմանավորված է նրանով, որ հայկական լրատվական դաշտում դրսևորվում է Ռուսաստանի և Արևմուտքի հակադրությունը: «Հայկական մամուլում շատ հաճախ հաճույքով վերատպում են ադրբեջանական տեղեկատվությունը: Իսկ այն հայտարարությունները, թե «Իսկանդեր»-ները մերը չեն», «Իսկանդեր»-ները ռուսական բազայինն են» և այլն, դրսևորվում են պրոպագանդիստական պայքարի համատեքստում»,-շեշտեց Սերգեյ Մինասյանը:

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրվել են ՀՀ ԶՈւ նոր զինատեսակները: ՀՀ Զինված ուժերին է մատակարարվել «Իսկանդեր» հրթիռային համակարգի «Է»՝ արտահանման ենթակա մոդիֆիկացիան, 300 կմ հեռահարությամբ: 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search