Կրեմլը բացասաբար է վերաբերվում ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ուկրաինայի կողմից ռուսական պատվիրակության նախաձեռնած քննարկման արգելափակմանը:
Կրեմլը բացասաբար է վերաբերվում ՄԱԿ ԱԽ-ում Դամասկոսում ահաբեկչական հարձակման վերաբերյալ հայտարարության արգելափակմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ենթադրվում էր, որ հայտարարությամբ կդատապարտվի Դամասկոսում ահաբեկչական հարձակումը, որի ընթացքում հոկտեմբերի 3-ին ականանետային հարձակման էր ենթարկվել Սիրիայում Ռուսաստանի դեսպանատունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Բացասաբար (ենք վերաբերվում դրան)»,- լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ ԱՄՆ-ը, փաստորեն, արգելափակել էր ՄԱԿ Անվտանգության խորհրդում Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան ականանետային հարձակման քննարկումը: