Պան Գի Մունը, որը թողնում Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, «գերազանց ընտրություն» Է համարել Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերիշի թեկնածությունը կազմակերպության նոր ղեկավարի համար:
Պան Գի Մունը հավանություն է տվել Գուտերիշի թեկնածությանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Մենք շնորհավորում ենք Անտոնիու Գուտերիշին: Ես նրան լավ եմ ճանաչում եւ նրա թեկնածությունը համարում եմ գերազանց ընտրություն»,-հոկտեմբերի 6-ին ասել Է Պան Գի Մունը Հռոմում Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի հետ կայացած հանդիպումից հետո:
Քվեարկության վեցերորդ փուլի արդյունքներով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից 13-ն արտահայտվել են հաջակցություն Գուտերիշի թեկնածության, որը 2005-ից մինչեւ 2015 թվականը եղել Է ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարը, եւս երկուսը չեզոք դիրք են բռնել:
Գուտերիշի պաշտոնական հաստատումը ՄԱԿ-ի ԱԽ-ում կկայանա հոկտեմբերի 6-ին, այնուհետեւ նրա թեկնածությունը կառաջարկվի Գլխավոր ասամբլեային, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: