ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար, հարավկորեացի Պան Գի Մունն ընտրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի էթիկայի հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Պան Գի Մունը գլխավորել է Միջազգային օլիմպիական կոմիտեի էթիկայի հանձնաժողովը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Պան Գի Մունի ընտրությունը տեղի է ունեցել Լիմայում (Պերու) Միջազգային օլիմպիական կոմիտեի 131-րդ նստաշրջանի ժամանակ։ Նրա թեկնածության օգտին է եղել 74 ձայն, դեմ՝ 4-ը։
«Եկեք միասին ջանքեր ներդնենք, որպեսզի կիրառենք սպորտի անսահման հնարավորությունները և ստեղծենք աշխարհ, որտեղ կհարգվեն ու կպաշտպանվեն մարդու իրավունքները»,-ասել է Պան Գի Մունը։
Պան Գի Մունը կզբաղեցնի հանձնաժողովի նախագահի պաշտոնը մինչ 2021 թվականը։ 2007 թվականի հունվարից 2016 թվականի դեկտեմբեր նա զբաղեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։