Artsakhpress

Ռազմական

Հայ-իսրայելական ֆորումը կարող է քննարկել հակամարտող երկրներին զինամթերք չմատակարարելու հարցը. Ցինկեր

Կնեսետի նախկին պատգամավոր, Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի հիմնադիր Ալեքսանդր Ցինկերի խոսքով` հայ-իսրայելական նորաստեղծ ֆորումը խթան է հանդիսանալու Հայաստանի եւ Իսրայելի միջեւ կապերի ամրապնդման համար:

Հայ-իսրայելական ֆորումը կարող է քննարկել հակամարտող երկրներին զինամթերք չմատակարարելու հարցը. Ցինկեր

Հայ-իսրայելական ֆորումը կարող է քննարկել հակամարտող երկրներին զինամթերք չմատակարարելու հարցը. Ցինկեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Հասարակական ֆորումի ստեղծման գաղափարն առաջացավ դեռեւս 2015 թվականին Երեւանում գործընկերներիս հետ հանդիպումների ժամանակ: Ֆորումի գործունեությունն ազգային դիվանագիտության զարգացման հիմքով պետք է ձեւավորի իսկապես գործող մի հարթակ երկու երկրների միջեւ տարբեր ոլորտերում մշտական համագործակցության համար: Ես ուրախ եմ, որ մեր գաղափարի իրականացմանն աջակցեցին միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարները»,- նշել է Ալեքսանդր Ցինկերը, ով ընտրվել է ֆորումի համանախագահ իսրայելական կողմից:

Ֆորումը ծառայելու է որպես հարթակ երկու երկրների գիտական, մշակութային, տեխնոլոգիական, առողջապահական, զբոսաշրջային եւ գործարար տարբեր ոլորտներում համագործակցության համար: Հարցին, թե արդյոք բացի նշված ոլորտներից ընդգրկվելու են համագործակցության այլ ոլորտներ, օրինակ` պաշտպանական, նա պատասխանեց.

«Ֆորումը չի պատրաստվում կատարել ո՛չ երկու երկրների առեւտրաարդյունաբերական պալատների, ո՛չ գործարար եւ ինստիտուցիոնալ կառույցների աշխատանքները: Մեր նպատակն է ապահովել երկու ժողովուրդների միջեւ փոխըմբռնումը,  խնդրահարույց իրավիճակների վերհանումը եւ դրանց չեզոքացման ուղիներ փնտրելը եւ ընդհուպ մինչեւ հարցերի բարձրաձայնումը խորհրդարանական եւ կառավարական մակարդակներում: Այդ հարցերին կարող են առնչվել դիվանագիտական հարաբերությունների բարձրացումը այլ մակարդակի, վիզային ռեժիմի վերացումը, իսրայելական տեխնոլոգիաների ներդրումը տարբեր ոլորտներում, բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող հայ ծրագրավորողների ներգրավումը բարձր տեխնոլոգիական նախագծերի համատեղ իրականացման գործում եւ այլն»,-ասաց Կնեսետի նախկին պատգամավորը` նշելով, որ ֆորումի նպատակներից մեկը կարող է դառնալ հակամարտության մեջ ներգրավված երկրներին զինամթերքի փոխադրումների սառեցման հարցը:

Սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանի եւ Իսրայելի Պետության Կնեսետի փոխխոսնակ, Կնեսետի Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի մասնակցությամբ մեկնարկեցին հայ-իսրայելական համագործակցության հասարակական ֆորումի ձեւավորման աշխատանքները:

Հայկական կողմից ֆորումը համանախագահել է ՀՀ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտության դոկտոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search