Չեռնոգորիայի վարչապետ և իշխող Սոցիալիստների դեմոկրատական կուսակցության ղեկավար Միլո Ջուկանովիչը հայտարարել է խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության հաղթանակի մասին:
Չեռնոգորիայի վարչապետը հայտարարել է մի քանի ամիս անց ՆԱՏՕ-ին անդամակցության մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կառավարության ղեկավարը խոստացել է ավարտել ԵՄ մուտքի վերաբերյալ բանակցային գործընթացը, նաև հայտարարել է, որ իր երկիրը ՆԱՏՕ-ին կմիանա առաջիկա ամիսներին, հայտնում է RIA Novosti-ն: «Մենք պաշտպանել ենք մեր երկիրը և մեր ապագան կառավարելու իրավունքը: Արդյունքների պաշտոնապես հայտարարումից անմիջապես հետո մենք կսկսենք գործընկերների հետ բանակցությունները կառավարական կոալիցիայի ձևավորման մասին»,- հայտարարել է Ջուկանովիչը: Նա հաստատել է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցելու՝ ավելի վաղ հայտարարված կուրսը: «Ընդամնեը մի քանի ամիս անց մենք կվավերացնենք ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցության մասին արձանագրությունը և ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցության մասին որոշում կընդունենք»,- ասել է Ջուկանովիչը: Խորհրդարանական ընտրությունները Չեռնոգորիայում անցկացվել են հոկտեմբերի 16-ին: