Հոկտեմբերի 10-18-ը Լեհաստանի Կրակով քաղաքում անց է կացվել WTKF (ավանդական կարատե-դո) աշխարհի 32-րդ առաջնությունը:
Արցախցի WTKF-ի մարզիկները Լեհաստանում արժանացել են մրցանակի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԼՂՀ սպորտի վարչությունից՝ մարզիչ Արամ Գևորգյանի գլխավորությամբ արցախցի մարզիկներ Մանվել Ղալայանը (կատա մրցաձևում 12-13 տարեկանների միջև) և Վարդան Ղալայանը (կատա մրցաձևում 14-15 տարեկանների միջև) զբաղեցրել են մրցանակային առաջին տեղը:
Նշենք նաև, որ առաջնությանը մասնակցում էին 33 պետությունների մարզիկներ: