Լիբանանի խորհրդարանը ընտրական 46 ձախողված նիստերից հետո հոկտեմբերի 31-ին «Փոփոխություն և բարեկարգում» խորհրդարանական խմբավորման ղեկավար Միշել Աունին կընտրի երկրի նախագահի պաշտոնում, որը դատարկ է մնացել արդեն շուրջ 2 տարի և 8 ամիս:
83-ամյա Միշել Աունը Լիբանանի նախագահի ամենահավանական թեկնածուն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 31, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հաղորդում է Լիբանանում «Արմենպրես»-ի թղթակիցը՝ 83-ամյա Աունը կդառնա Լիբանանի 13-րդ նախագահը:
Դիտորդների կարծիքով` Աունը կկարողանա ապահովվել քվեների երկու երրորդը, քանի որ նա վայելում է Լիբանանի քաղաքական հոսանքների մեծամասնության աջակցությունը: Աունի մրցակիցը` Սուլեյման Ֆրանճիեն, իր համախոհներին հանձնարարել է սպիտակ թուղթ նետել քվեատուփի մեջ:
Լիբանանի բանակը խիստ միջոցներ է ձեռնարկել երկրի տարբեր շրջաններում` նպատակ ունենալով կանխել նմանօրինակ միջադեպերը: Երկրի մի շարք շրջաններում արդեն սկսել են Միշել Աունի հաղթանակին նվիրված տոնակատարությունները:
Աունը խոստացել է հաղթանակից անմիջապես հետո այցելել Մոսկվա, Վատիկան և Փարիզ: Նորընտիր նախագահը Սաատ Հարիրին կնշանակի երկրի կառավարության ղեկավարի պաշտոնում: