Լիբանանի նախագահական պալատում երկրի նորընտիր ղեկավար Միշել Աունը կընդունի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին` խորհրդակցելու նոր վարչապետի նշանակման հարցի առնչությամբ։
Լիբանանի նորընտիր նախագահը կհանդիպի հայ պատգամավորների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, արդեն հստակեցվել են խորհրդարանական խմբակցությունների հանդիպման ժամերը: Նոյեմբերի 2-ին ժամը 12:00-ին կընդունի Մուսթաքբալ հոսանքի պատգամավորական խմբին, որի կազմում են հայ պատգամավորներ Սերժ Թուրսարգիսեանը, Ժան Օղասապեանը և Սեպուհ Գալփաքեանը: Ավելի ուշ Աունը կընդունի Լիբանանյան ուժերի պատգամավորներին, շարքում է հայ պատգամավոր Շանթ Չինչինեանը: Արդեն նոյեմբերի 3-ին` առավոտյան 9:30-ին Լիբանանի նորընտիր նախագահը կընդունի հայկական պատգամավորական բլոկին, որի մաս են կազմում պատգամավորներ Յակոբ Բագրատունի և Արթուր Նազարեանը: