Գերմանիայում շարունակվում է Բավարիայի բաց առաջնությունը, որին այս տարի մասնակցում են շուրջ 500 շախմատիստ, որոնց թվում ` 28 գրոսմայստեր և 12 միջազգային վարպետ:
Բավարիայի բաց առաջնությունում Հրանտ Մելքումյանը տոնեց 4-րդ անընդմեջ հաղթանակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մրցաշարի մասնակիցների թվում է Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը:
Մրցաշարի 4-րդ տուրում Մելքումյանը առավելության հասավ Իլյա Շնայդերի նկատմամբ: Խաղացված 4 տուրից հետո Հրանտ Մելքումյանը 4 հնարավորից վաստակել է 4 միավոր և 12 այլ շախմատիստների հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Նոյեմբերի 2-ին կայանալիք 5-րդ տուրում Մելքումյանի մրցակիցն է Սերգեյ Ազարովը: