Բարսելոնայում շարունակվում է «Sunway Sitges» միջազգային մրցաշարը։
Հրանտ Մելքումյանը շարունակում է մնալ Sunway Sitges միջազգային մրցաշարի առաջատարների թվում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 6-րդ տուրում Հրանտ Մելքումյանը կիսել է միավորը։ Կեսական միավոր են վաստակել նաև մյուս առաջատարները, ուստի մրցաշարային աղյուսակի առաջատարների թվում ոչինչ չի փոխվել, գրում է «Chess.am»-ը:
5 մասնակից 5 միավորով կիսում է 1-5-րդ տեղերը։ Հրանտ Մելքումյանը լրացուցիչ ցուցանիշներով 2-րդ հորիզոնականում է։